Privacy Policy

Շնորհակալություն Արտլիքս կայք այցելության համար։ Այս կայքի գաղտնիության քաղաքականությունը սահմանված է սույն փաստաթղթով, դրույթներով և պայմաններով: Մեզ համար չափազանց կարևոր է մեր օգտատերերի վստահությունը։ Արտլիքսն ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը: Քաղաքականությունը կարող է Ատլիքսի կողմից երբեմն փոփոխվել: Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում կայքում այն թարմացման պահից: Սույն քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2019 թվականի հունվարի 3-ին: Օգտագործելով այս կայքը, Դուք ընդունում եք տվյալ քաղաքականությունից բխող կանոնները: Սահմանելով գաղտնիության վերաբերյալ դրույթները ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Ձեր անձնական տվյալները:

  1. Տվյալների հավաքագրում

    Օգտատիրոջ անձնական տվյալները օգտագործում ենք միայն համաձայն կարգի: Մենք չենք տրամադրում Ձեր որևէ անձնական տվյալ երրորդ կողմին՝ առանց Ձեր հատուկ համաձայնության։ Արտլիքսը կարող է հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

    • Անուն-ազգանունը, հասցեն, էլ. փոստի հասցեն, սոց. կայքի հաշիվը, հեռախոսահամար(ներ)ը
    • Վճարային տվյալներ
      • Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես 2checkout.com վճարային համակարգի միջոցով: Հետևաբար Արտլիքսը ոչ մի կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների օգտագործման հետևանքով Ձեր կրած որևէ վնասի համար:
      • Որևէ այլ դրամային համակարգին կամ բանկային հաշվին փոխանցման դեպքում՝ Վաճառողի համապատասխան հաշիվների և փոխանցումների տվյալները
    • Կայքում Ձեր կատարած վաճառքի կամ գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը
    • Առաքման հասցեն(ները), գրանցված Վաճառողների հասցեները և առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
    • Մեզ հետ կատարված, ինչպես նաև Վաճառող և Գնորդ նամակագրությունը (ներառյալ չաթը և էլ. նամակները):
  2. Տվյալների օգտագործում

    Արտլիքսը հավաքագրում է Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

    • Հաստատելու Ձեր ինքնությունը
    • Կայքում Ձեր կողմից առք և վաճառք իրականացնելու համար
    • Զանգի կամ էլ. փոստի միջոցով հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ տարբեր տեղեկությունների ճշտման կամ փոփոխության մասին տեղեկացնելու համար
    • Սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, տարատեսակ առաջարկների (եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը) և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում
  3. Անձնական տվյալների վերահսկում

    Դուք կարող եք Ձեր անձնական տվյալների հավաքումը կամ օգտագործումը որոշել սահմանափակել հետևյալ եղանակներով.

    • Եթե Դուք նախապես տվել եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալները ուղիղ մարքեթինգի նպատակներով օգտագործելու համար, Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր որոշումը՝ այդ մասին տեղեկացնելով մեզ՝ Ձեր անհատական հաշվի միջոցով:
    • Մենք երրորդ անձանց չենք վաճառելու կամ փոխանցելու Ձեր անձնական տվյալները՝ բացառությամբ Ձեր թույլտվությունը ստանալու դեպքում:
    • Եթե Ձեր կարծիքով մեզ մոտ Ձեր մասին պահվող որևէ տվյալ սխալ է կամ թերի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում մեզ տեղյակ պահել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մենք պատշաճ կերպով կշտկենք ցանկացած սխալ տվյալ:
  4. Տեղեկանիշերի (cookies) օգտագործումը

    Տեղեկանիշը (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք կայք: Կայքային բրաուզերների մեծ մասն ավտոմատ կերպով ընդունում է տեղեկանիշերը, բայց սովորաբար Դուք հնարավորություն ունեք փոփոխելու Ձեր բրաուզերի կարգավորումները՝ տեղեկանիշերը մերժելու ցանկության դեպքում: Արտլիքսը տեղեկանիշը չի օգտագործում անձնական տվյալներ հավաքագրելու համար: Այն մեզ ոչ մի կերպ հասանելի չի դարձնում Ձեր համակարգիչը կամ Ձեր մասին որևէ այլ տեղեկություն՝ բացի նրանցից, որոնք Դուք որոշել եք հայտնել մեզ: Տեղեկանիշը միջոց է, որը Ձեր հետաքրքրությունների մասին տեղեկություններ է հավաքագրում, որով կայքի հավելվածը կարող է համապատասխանեցնել իր գործառնությունները Ձեր կարիքներին, նախընտրություններին և դժգոհություններին:

Attention

The site is in beta testing. All purchases made in test mode will be invalid.