Terms and Conditions

  1. Ընդհանուր դրույթներ

    Սույն հատուկ դրույթները և պայմանները սահմանում են Գնորդի կամ Վաճառողի կողմից հեռակա կարգով Արտլիքս կայքի միջոցով ապրանքներ ձեռքբերելու կամ վաճառելու կարգն ու պայմանները: Օգտագործելով այս կայքը, Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք «Դրույթներ և Պայմաններ» բաժնի պայմաններին և ընդունում եք դրանք: Սույն պայմանները սահմանում են որպես Ձեր և Արտլիքսի միջև կնքվող պայմանագիր: Պայմանագրի գործողությունը տարածվում է մեր և մեր կայքում գրանցված Վաճառողների կողմից առաջարկվող ապրանքների վաճառքի, ինչպես նաև Գնորդների գնումներ կատարելու հետ կապված գործողությունների վրա: Սույն պայմանագրի շրջանակներում Արտլիքսը պարտավորվում է որպես ծառայություն մատուցող կողմ, գործարքի բարեհաջող ավարտից հետո, Վաճառողին փոխանցել իր գործարքից գոյացած հասանելիք գումարը, Գնորդը պարտավորվում է վճարել գնված ապրանքի դիմաց իսկ Վաճառողը տրամադրել բոլոր այն ապրանքները, որոնց համար կատարվել է վճարում: Կայքից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կիրառելի չափորոշիչների համաձայն կարող են կատարել ապրանքներ վաճառելուն կամ դրանք ձեռքբերելուն ուղղված գործարքներ: Օգտվողները պետք է գրանցված լինեն կայքում ապրանքները վաճառելու/գնելու պահին:

  2. Հեղինակային իրավունք

    Կայքում ներկայացված ամբողջ ապրանքների (ներառյալ՝ նկարներ, կից նկարագրություն, դիզայն) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է տվյալ ապրանքը ներկայացրած անձին(անձանց), այդ իսկ պատճառով այդ ապրանքները կրկնօրինակելը, տվյալ անձի անունից վաճառելը, ապրանքային նշանը (նշանները) օգտագործելը համարվում է օրենքի խախտում և տվյալ օրենք խախտած անձը սահմանված կարգով կարող է կրել համապատասխան պատասխանատվություն:

  3. Գնորդ

    Գնորդը պատասխանատվություն է կրում կայք մուտքի թույլատվության պահից իր կողմից իրականացրած բոլոր գործարքների համար: Գնորդը պետք է վճարի գնման պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ) գնման պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Գնորդից չի գանձվի որևէ գումար: Եթե անբավարար վճարումը պայմանավորված է Գնորդի հաշվեհամարի անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ,  Արտլիքսը պատասխանատվություն չի կրում Գնորդին հասցված վնասների համար: Գնորդը իրավունք ունի հրաժարվել կատարված պատվերից միայն մինչև պատվերի հաստատման կամ առաքման պահը` տեղյակ պահելով Վաճառողին:

  4. Վաճառող

    Պատվերը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Գնորդի և Վաճառողի միջև: Վաճառողը պետք է հարգի պատվերի պայմանները, որոնք առկա էին պատվերը ձևակերպելու ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե պատվերում նշված ծառայության պայմանները փոփոխվել են, թե ոչ: Ցանկացած գնային կամ այլ փոփոխություններ ապրանքի գնման պայմաններում կարող են ազդել ապագա գնումների  վրա, սակայն ձևակերպված պատվերի պայմանները պետք է մնան անփոփոխ մինչ պատվերի ավարտը: Վաճառողը պարտավորվում է ապահովել Գնորդի կողմից տրամադրված անհատական տվյալների գաղտնիությունը և պաշտպանությունը` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կանոններին համապատասխան: Վաճառողի կողմից կայքում տեղադրված ապրանք(ներ)ի պատվերի դեպքում Վաճառողին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ՝ որպես ապրանքի գնման հաստատում: Վաճառողը ամեն պահի կարող է փակել իր հաշիվը և ջնջել ապրանքները կայքից, սակայն պետք է իր կողմից բոլոր գործարքները ավարտված լինեն, իսկ առաքված ապրանքները հասած լինեն Գնորդին՝ Գնորդի կողմից հաստատմամբ:

  5. Արտլիքս

    Արտլիքսի միջնորդավճարներն ու վճարները, որը կազմում է Վաճառողի հաշվին կուտակված գումարի 15%-ը, և որը պահվում է որևէ այլ դրամային համակարգին կամ բանկային հաշվին փոխանցման դեպքում՝ Արտլիքսը օգտագործում է երրորդ անձ հանդիսացող կողմերի վճարները փակելու համար (երրորդ անձ հանդիսացող բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ, առաքող կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում է Արտլիքսը), Գնորդների և Վաճառողների միջև գոյացող վեճերի լուծման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կայքի ապահովման, զարգացման և սպասարկման ծախսերը ապահովելու համար: Առաքման ընթացքում ապրանքների կորստի կամ վնասվածքի, ժամկետների խախտման համար, ինչպես նաև փոստային առաքանին ստանալուց հրաժարվելու, ոչ ստույգ կամ ոչ լիարժեք հասցեի կամ հասցեատիրոջ ուղարկելու կամ ստանալու դեպքում Արտլիքսը պատասխանատվություն չի կրում:

  6. ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Հարգելի օգտատեր,

    Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ԱՄՆ դոլարով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար Արտլիքսը պատասխանատվություն չի կրում:

Attention

The site is in beta testing. All purchases made in test mode will be invalid.